Երևանում տեղի կունենա Լոս Անջելեսի «Կանթեղ» երգչախմբի համերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Լոս Անջելեսի «Կանթեղ» երգչախմբի համերգը՝ մենակատարներ Գևորգ Չաքմանյանի և Գևորգ Մահմուդյանի մասնակցությամբ:

Համերգին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Լոս Անջելեսի «Կանթեղ» աշուղական երգչախումբը եզակի է իր տեսակի մեջ: Երգչախումբը Միացյալ Նահանգներում հիմնադրել է Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 2010թ. Հայաստանից տեղափոխված Գևորգ Չաքմանյանը:

Հիմնականում տարեց մասնակիցներով համալրված երգչախմբի մի շարք անդամներ առաջին անգամ են Հայրենիքում: Խմբում ամենատարեցը Հովհաննես պապն է՝ ծնված 1916 թվականին:

Երգչախմբին կնվագակցի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը:




Լրահոս