Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 46-րդ թատերաշրջանի 5 նոր ներկայացումներից առաջինը՝ «12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում» կատակերգությունը։
Բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյանն է։
Ներկայացումը բեմադրվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ։ Թատերասեր հանրության ու մտավորականների հետ միասին շեքսպիրյան պրեմիերային ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։