«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ատոմային էլեկտրակայանում սկսվել են ծրագրային վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 46 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում էներգամատակարարման խաթարումները բացառելու համար շահագործման է հանձնվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկը: Երեկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան` չնայած կան չնախատեսված աշխատանքներ. «Վերանորոգման ընթացքում ի հայտ եկավ շոգեգեներատորի կորեկտորի միացման շողերի վերականգման անհրաժեշտություն, որը մենք կանխատեսում էինք, սակայն դա չէր ընդգրկվել վերանորոգման ծրագրում: Այժմ երկու շողերի վրա լրացուցիչ աշխատանքների կարիք կա: Դրանք բավական ծանր աշխատանքներ են, այդ պատճառով այստեղ ենք հրավիրել մասնագետներ Չեխիայից եւ Ռուսաստանից: Երկու անկախ կազմակերպություններ իրականացնում են շողերի ուսումնասիրությունները եւ, նախնական գնահատականներով, դրանցից երկուսում վերականգնման աշխատանքներ կիրականացվեն»: Աշխատանքների համար կպահանջվի մոտ 3 մլրդ դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: