ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Փողոցում հաճախ տեսնում ենք թափառող շների, որոնցից շատերի վզին կա գունավոր վզկապ: Ինձ շատ է հետաքրքրում՝ վզկապերի տարբեր գույները պատահական են ընտրվում, թե կա ինչ-որ պատճառ: Ինչի՞ համար են այդ վզկապերը:

Արփի Սահակյան, 28 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Վզկապերի գունային տարբերությունը կապված է շների սեռի հետ՝ կարմիր վզկապովը որձ կենդանիներն են, իսկ կանաչովը՝  էգերը: Եթե կենդանին ունի այդ վզկապից, նշանակում է՝ այդ կենդանին ստերիլիզացված է եւ թլպատված (որպեսզի չկարողանա սերունդ տալ): Թափառող շները ստերիլիզացվելու ժամանակ նաեւ մի շարք հիվանդությունների դեմ են պատվաստվում:

Թափառող շների պատասխանատու
«Յունիգրաֆ» ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, շների դեպքում էլ «սոցիալական» տարբերակումն ընդգծված է. մի մասն այնպիսի խնամքի է արժանանում, որ անգամ սեռը տարբերող նշան է ունենում, իսկ մյուս մասը սովի, հիվանդությունների եւ անուշադրության է մատնված:  Այսուհանդերձ, թեմայի արծարծումը եւս մի առիթ է թափառող շների խնդիրներով զբաղվող կազմակերպություններին հիշեցնելու, որ դրանց թիվը աղետալի չափերի է հասել, ու նման կառույցների գործունեության արդյունքները բոլորովին չեն երեւում:




Լրահոս