ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար չէր կանխատեսել, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքների ամփոխումը բավական բուռն քննարկումների առարկա են դառնալու վիրտուալ տարածությունում:  Ներկայացնում ենք տարբեր օգտատերերի` այդ թեմայով արված գրառումները:
Հայկ Ծիրունյանը գրում է. «Դե սկսեք հիմա ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ծախսված, բայց ՀԱՆՐԱՅԻՆ գումարները…. Հիմար երկիր, անմակարդակ մասսա…. բոլոր գիտեն…. բոլորը քննադատում են ԲԱՅՑ մեկ ա սովածին ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ հասկացնել ՉԻ ԼԻՆԻ.  Այստեղից հետեւություն —– ժողովրդին պետք ա ՍՈՎԱԾ պահել, որ ընտրությունների ժամանակ արդար-մարդար բաներ չանցնի մտքներով»: Կոնստանդին Տեր-Նակալյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի արդյունքներին, գրում է. «за что боролись, на то и напоролись. ՀԱԿ-ում հասկացան, որ ԲՀԿ-ի հետ խաղեր տալով՝ իրանք ոչ միայն չկարողացան դեպի իրենց քաշեն ՀՀԿ-ի ընտրազանգվածը, այլ նաեւ իրենց ընտրազանգվածը զիջեցին ԲՀԿ-ին: Այսպիսով՝ Տրիումվիռատի միսիան կայացավ, բայց մասամբ` ապահովել ԲՀԿ-ին բարձր տոկոս, բայց եղավ ի հաշիվ ՀԱԿ-ի ավելի շատ, քան ՀՀԿ-ի»: Արթուր Գրիգորյանն էլ իր պատին գրում է. «Հաղթում է զուսպը, հաղթում է հավասարակշռվածը… Բոլորիդ խնդրում եմ գերագույն սառնասրտությամբ վերաբերվել տեղի ունեցածին: Այս ընտրությունները առնվազն ցույց տվեցին, թե որն է չարյաց ուժերի առավելագույնը` այդ քանակից ավելի նրանք երբեք չեն ունենա, բայց մենք դեռ ժպտում ենք, ու ամեն ինչ դեռ նոր է սկսվում… Իմ ու ինչու չէ, ընկերներիս անունից ես դա խոստանում եմ»:
Արթուր Ղազարյան անունով օգտատերն էլ բացահայտում է կիրառվող ընտրախախտումների սխեման, նա մասնավորապես գրում է. «Ընտրախախտման սխեմաները` 1. Նախօրոք բաժանվում է գումար: Մարդիկ գալիս են քվեարկելու: Նրանց նկարում են կամերաներով, նշում են նրանց ժամանումը: Կաշառք տվողները գրանցված են որպես լրագրող, դիտորդ, վստահված անձ եւ ճանաչում են այդ ընտրողներին: «Լրագրողներից» մեկը վանդակներով համարակալված ցուցակում կատարում է նշում միայն կաշառք ստացած ընտրողների ժամանման ժամանակ: Նշումը կատարվում է հատուկ նշաններ փոխանակելուց հետո: 2. Վերջում՝ հաշվարկի ժամանակ, պարզվում է, որ չկան ընտրողներին տրված 7 ծրարներ թերթիկներով: Դրանք տարել են տեղամասից կուտակումների ժամանակ կարուսել կազմակերպելու համար: Կա կարուսելի տարբերակ նաեւ այլ ծրար բերելով, քանի որ միեւնույն է, ծրարի համարները եւ կնիքները ոչ ոք չի կարող ստուգել հաշվարկի համար հատկացված 10 ժամում»: Հայկ Խանումյանն էլ անդրադառնում է ԲՀԿ-ին եւ իր պատին գրում. ««Բարգավաճ Հայաստան»-ը մի ճանապարհ ունի: Դառնալ ընդդիմություն ու դուրս գալ փողոց (հասկանում եմ, որ քմծիծաղ եմ առաջացնում): Հակառակ դեպքում նրան եւս սպառնում է ՕԵԿ-ացման ճանապարհը»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս