Սերժ Սարգսյանը միայն Արթուր Բաղդասարյանի՞ն էր տեսնում ԱԱԽՔ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր պաշտոնյաների թափթփված կենցաղն ուղղակիորեն արտահայտվում է նաև նրանց սպասարկող պետական կամ մասնավոր կայքերում: Մասնավորապես  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 25-ից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չէ, բայց , այս կառույցի կայք մտնելուն պես հանդիպում ենք պաշտոնանկ եղած ՕԵԿ ղեկավարի ողջույնի խոսքին:

Հայտնի է, որ թեկուզև պետական գերատեսչությունները կայքեր բացելու և սպասարկելու համար միջոցներ են վատնում, սակայն այս դեպքում արդեն կես տարի այս կայքի պատասխանատուները նույնիսկ իրենք չեն այցելել անվտանգության խորհրդի ինտերնետային էջը:

Ի դեպ, արդեն 9 ամիս այս կառույցում նիստեր նույնպես չեն հրավիրվել, և վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Արթուր Բաղդասարյանը կոչված էր հավերժ ԱԱԽՔ լինելու, քանի որ նրա հրաժարականից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան փոխարինող դեռևս չի գտել:

Capture




Լրահոս