Այսօր Փարիզի դատարանը պարտավորեցրել է հայտնի Femen սկանդալային ուկրաինական շարժման 26-ամյա ակտիվիստուհուն 6 հազար եվրո տուգանք վճարել Վլադիմիր Պուտինի մոմաքանդակը փչացնելու հանար: Այդ գումարի մեջ մտնում է բարոյական վնասի, մերկանալու և թանգարանի գույքը փչացնելու համար տուգանքը:
Յանա Ժդանովան վանդալիզմի ակտ էր կատարել դեռևս հունիսի 5-ին: Դեպքը տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի՝ Նորմանդիա ժամանելու նախօրեին: Մինչև գոտկատեղը մերկ աղջիկը փայտե սեպով «խոցել» էր Պուտինի մոմաքանդակի «կուրծքը»: