«Հրապարակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չգիտի` կմասնակցի՞, թե՞ ոչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Իսկ ինչո՞ւ ընդհատեց ելույթը եւ խորհրդակցություն պահանջեց լիդերներից: «Քանի որ մինչ օրս դեռ հասունացած չէ հանրահավաքի ամբողջական նպատակը, ծրագրային քարտեզը եւ առաջնային քայլերը. այդ հարցերն էի ուզում պարզել»: Իսկ «խորհրդակցության արդյունքները կտեսնենք մոտ ապագայում»: Հանրահավաքին ուշացումով մասնակցելու փաստն էլ բացատրեց Ամերիկյան համալսարանում հոր` Ռիչարդ Հովհաննիսյանի միջոցառմանը մասնակցելու հանգամանքով, իսկ երթին չի մասնակցել, որովհետեւ տեղյակ չի եղել այդ «պարտականությունից»: Այսինքն, եռյակի քայլերը փոխհամաձայնեցվա՞ծ չեն: «Պետք է հստակ նպատակ ծրագրային քարտեզը, քայլերի հերթականությունը, բովանդակությունը ճշգրտվի, ակնկալում եմ, որ դրանք տեղի կունենան մինչեւ հոկտեմբերի 24-ը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: