«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը: Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից եւ փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց` այս տարվա հունիսի 4-ին: Ի դեպ, Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածի համաձայն` Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում կունենա երեք անդամ, նրանք, սակայն, կունենան մեկ ձայնի իրավունք: Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի լիարժեք անդամ կդառնան 2016 թվականի փետրվարի 1-ից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: