«Դատավորը պատվեր է կատարում՝ նիստը նշանակելով չնախատեսված ժամի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին քաղբանտատարկյալ Շանթ Հարությունյանի և մյուսների ընկերներն ու հարազատները դատարանի առջև «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան» վանկարկումներով հայտարարեցին, որ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը եթե մեղադրական դատավճիռ հրապարակի, ազգի հերթական դավաճանն է լինելու:

Ելույթ ունեցավ Շ. Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ով ասաց, որ ինքը պայքարելու է՝ լինի թուրքի դեմ, ռուսի դեմ, թե՝ մեկ ուրիշի: Իսկ Շանթ Հարությունյանի մայրը՝ տիկին Ռուզաննան, armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց համար անսպասելի էր, որ վճիռը հրապարակվում է երեկոյան. այստեղ ինչ-որ մութ կողմ են տեսնում:

Ապա ելույթ ունեցավ մեկ այլ ամբաստանյալի մայր, ով ասաց. «Ի՞նչ եք նստել ձեր տներում, սպասում եք, թե երբ են Սերժ Սարգսյանի նմանները հոշոտում ձեր երկիրը:

Այս պահին ամբաստանյալի աթոռին է նստած ապագա Հայաստանը»:

Մյուս ելույթ ունեցողները ևս հայտարարեցին, որ պայքարելու են մինչև վերջ, և Շանթ Հարությունյանին դատապարտելու դեպքում պայքար կսկսեն:

Լրագրողների հետ առանձնազրույցում Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմանը՝ նիստը նշանակել այս ժամին, խոսում է այն մասին, որ դատավորը պատվեր է կատարում վերևից, քանի որ բոլորը գիտեն, որ դատարանի աշխատանքն ավարտվում է ժամը 18.00-ին: Դատավորի նկատմամբ, ըսը Ի. Պետրոսյանի, անվստահություն է ներշնչում նաև այն հանգամանքը, որ նա թույլ չի տվել ամբաստանյալներին վերջին խոսքով հանդես գալ:




Լրահոս