Beeline-ը գործարկում է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21 հոկտեմբերի 2014 թվական, Երևան. Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայության գործարկման մասին բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար: Ամսական 6000 դրամ բաժանորդային վարձի դիմաց «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել գերարագ բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման: Բարձր արագությունը կպահպանվի անկախ օգտագործվող ինտերնետի ծավալից։

«Վերջին շրջանում մենք հաճախորդներից ստանում ենք բազմաթիվ առաջարկներ բջջային ինտերնետի արագության ավելացման վերաբերյալ: Beeline-ը շարունակում է աշխատել ծառայությունների պարզության և հարմարավետության զարգացման ուղղությամբ` առաջարկելով գերարագ անսահմանափակ ինտերնետ, որը բաժանորդը կարող է օգտագործել ի հավելումն իր բջջային կապի ընթացիկ սակագնային փաթեթին: Beeline-ի նոր առաջարկն այսօրվա դրությամբ լավագույններից մեկն է հետվճարային համակարգի բաժանորդների համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674999 համարին, հավաքելով *110*999# USSD-հրահանգը կամ ուղարկելով 999 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Անսահմանափակ Ինտերնետ Super» ծառայությունն ակտիվացնելիս գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 1024 Կբ/վրկ:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայքը:




Լրահոս