Բորբոքված բնակիչներն անիծեցին պաշտոնյային (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Տոնուս» շինընկերությունից տուժած բնակիչները, որոնց հարցերին պատասխան տալու համար նրանց մոտեցավ Կառավարության նամակների և դիմումների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանը:

Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Ալ. Ղազարյանը բնակիչներին ուղեկցեց ընդունարան, որտեղ նրանք հետ պետք է հանդիպում ունենան վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այն պահին, երբ «Տոնուսից» տուժածներին Ալ. Ղազարյանն ուղեկցեց, Եկմալյան հասցեի բնակիչները բողոքի ալիք բարձրացրին՝ անիծելով Կառավարության աշխատակցին: Բնակիչները բողոքում են, թե վարչապետն ուշադրություն է դարձնում միայն «Տոնուսից» տուժածներին, իսկ իրենց արհամարհում է: Լարված իրավիճակն էլ ավելի բորբոքվեց, երբ նրանք սկսեցին ամբողջ ուժով հարվածել դռանը:

10726534_585646258208614_1209899940_n

10726364_585646244875282_1545691245_n

10743388_585646301541943_163618808_n10743448_585646264875280_1987834074_n




Լրահոս