Որ դեպքում ռուսերենը Հայաստանում կդառնա պետական լեզու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայերն ու ռուսները եղբայրներ են, և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով, խոսեք, եթե ոչ, ոչ, բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ»,-անդրադառնալով այն լուրերին, թե ռուսերենը Հայաստանում պետք է ճանաչվի պետական լեզու, այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

Հայկական կողմի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ ՀՀ պետական դիրքորոշումը հայտնի է, և որևէ փոփոխություն դրանում չկա: Նրա խոսքով՝ երկրորդ պետական լեզու ճանաչելու համար հիմքեր չկան: Նա ընդգծեց, որ նման հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն, սակայն այսօր նման պատկեր չկա:

«Ես գտնում եմ, որ թե՛ մարդու, թե՛ ժողովրդի համար ինչքան շատ լեզու իմանա, այնքան կարևոր է: Եվ պետական լեզու չի նշանակում մնացած բոլոր լեզուներն անտեսել», – ընդգծեց նա:




Լրահոս