Գագիկ Ծառուկյանի ընկերությունը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ընկերության ենթակայության տակ գտնվող «Մուլտի ագրո» գիտաարտադրական ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Նշենք, որ այս ընկերությունը ղեկավարում է անձամբ ԲՀԿ առաջնորդի մայրը` Ռոզա Ծառուկյանը:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս այս տարվա հունիսի 10-ին «Մուլտի ագրո» ընկերության անունով Հայաստան են ներկրվել 86 կիլոգրամ քաշով մեղվաբուծության համար նախատեսված դեղեր: Սակայն ներկրված ապրանքի վերաբերյալ մաքսային հայտարարագրերը սահմանված ժամանակում չեն ներկայացվել:

Արդյունքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 4 ամիս անց` հոկտեմբերի 23-ին, որոշել է տուգանել նշված ընկերության լիազոր ներկայացուցիչ Վազգեն Ազիզյանին հիսուն հազար դրամի չափով: Ի դեպ, մի քանի տարի առաջ հենց «Մուլտի ագրոյի» ներկրած մեղվի դեղերի շուրջ աղմուկ էր բարձրացել, քանի որ մեղվաբույծները բողոքում էին, որ դեղերն անհրաժեշտ արդյունքը չեն տվել, եւ մեղվի անկման դեպքեր էին արձանագրվել:




Լրահոս