Համա քաղաքում զոհերի թիվը հասել է 41-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայի Համա քաղաքում վերջին մեկ օրում հրետանային հարվածնների հետեւանքով զոհերի թիվը հասել է 41-ի,- հաղորդում է Reuters-ը:  Ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհերի մասին:  Զոհերի մեջ կա 8 երեխա եւ 5 կին: Գործակալությունը նշում է, որ այս տվյալներն անկախ աղբյուրներից հաստատել դեռ չի հաջողվել: Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ զինված բախումները շարունակվում են 2011 թ. մարտից: Մինչ այժմ, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է առնվազն 10 հազար մարդ:




Լրահոս