Բյուջեն նախորդ տարիների կրկնությունն է. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի պետական բյուջեն որևէ առաջընթաց չի ենթադրում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Գալիք տարվա բյուջեն նախորդ տարիների կրկնությունն է: Հանրապետական կուսակցությունը, միանձնյա իշխելով այս տարիներին, մի անգամ բերեց լուրջ ծրագրեր, հավանկոտ բյուջե, բայց դրա փառահեղ տապալումից հետո հաջորդ բոլոր տարիներին մենք ունեցել ենք նույնական բյուջե»,- ընդգծեց Վարդանյանը:

«Որ այս բյուջեն չի լուծում Հայաստանի առջև դրած խնդիրները ակնհայտ է: Եթե դուք հետևել եք բյուջեին և լսել եք ՀՀԿ-ի տեսակետը, ապա ձեզ համար պարզ է, որ այս անգամ ՀՀԿ-ն մանրադիտակով էր փորձում դրական բաներ գտնել բյուջեի մեջ»,- նկատեց Վարդանյանը:




Լրահոս