Հարազատների հետ վեճից հետո տղամարդը պայթեցրել է իրեն. կա յոթ վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում տղամարդը պայթեցրել է իրեն՝ հարազատների հետ վեճից հետո: Պայթյունից տուժել է յոթ մարդ, իսկ ինքն իրեն պայթեցրած տղամարդը՝ մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «AS»-ին:

Դեպքը տեղի է ոընեցել այսօր՝ Հոմբերգ բնակավայրում: Կայքը գրում է, թե վեճից հետո տղամարդը նստել է իր մեքենան և հեռացել տանից: Որոշ ժամանակ անց նա ետ է վերադարձել և գործի դրել պայթուցիկ սարքը՝ մեքենայում գտնվելու ժամանակ:

Տուժած  մարդկանց թվում են նաև այդ տղամարդու բարեկամները, ովքեր թեթև վնասվածքներ են ստացել: Պայթյունը նաև ֆինանսական վնաս է հասցրել հարակից ստներին:

 




Լրահոս