ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրում։
Ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև` Երևանի պետական կոնսերվատորիան։
1973 թվականին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանացել առաջին մրցանակին։ 1987 թվականին նա ամուսնանացել է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես։1997 թվականին վերադարձել են Երևան։
1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվել է Լոս Անջելես։
2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ 2007 թվականին հիմնել է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների` «Այլևս երբեք» կարգախոսով։ 2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցել են Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։անավոր երգչուհին մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին, Լոս-Անջելեսում` լեղապարկի վիրահատությունից առաջացած բարդությունների պատճառով:
2012-ին, ցավոք, ընդհատվեց մեծ երգչուհու կյանքը: Նրա երգերը, սակայն, իր ազգի հետ կմնան: