Newsbook.am կայքի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Լուրերը, սակայն, պաշտոնապես չեն հաստատվում:
Վահե Հակոբյանն առավոտյան ներկայացել է աշխատանքի վայր: Armlur.am-ի հետ զրույցում Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը նշեց, որ իրեն դեռ չի հաջողվել զրուցել Վահե Հակոբյանի հետ՝ պարզելու իրողությունը:
Մեր տեղեկությունների համաձայն, Վահե Հակոբյանն այժմ Կառավարությունում է:
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Վահե Հակոբյանը հրաժարական տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, որին նշանակվել էր մոտ մեկ տարի առաջ: