Նանին ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Նանին, ով վարձակալական հիմունքներով ներկայումս հանդես է գալիս «Սպորտինգ»-ում, կարող է պայմանագրի ավարտից հետո կրկին վերադառնալ անգլիական ակումբ, քանի որ պորտուգալական ակումբն ի վիճակի չէ ապահովել պահանջվող աշխատավարձը: Նանին տարեկան ստանում  է 3.95 մլն եվրո:

Ինչպես գրում է London Evening Standard-ը, Նանին կարող էր անգլիական ակումբ վերադառնալ նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն այդ ամենին խանգարեց ամռանը ստորագրված այն պայմանագիրն, ըստ որի, պորտուգալական ակումբից «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել կիսապաշտպան Մարկոս Ռոխոն:

Ընթացիկ մրցաշրջանում Նանին «Սպորտինգ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: 10 տուրից հետո լիսաբոնյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:




Լրահոս