Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ թեման շարունակում է մնալ իշխող կոալիցիայի ապագայի խնդիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր հնարավոր ձեւերով հասկացնել է տվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա մինչեւ ուրբաթ հայտարարի, որ հաջորդ նախագահական ընտրություններում սատարելու է իրեն: Ծառուկյանն էլ առայժմ ձեռնպահ է մնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, շաբաթ օրը իր Կոնյակի գործարանում կազմակերպված կուսակցական հավաքից հետո Ծառուկյանը իր թիմին ասել է, որ պետք է ամեն պահի պատրաստ լինել հրաժարականներ ներկայացնելու: Բայց քանի որ վիճակն անկանխատեսելի է, մեկնել էր Մոսկվա` այնտեղից «դաբրո ստանալու»` ինչպես վարվել: Մեր տեղեկություններով, սակայն այնտեղից էլ որեւէ «լավ լուր» չի ստացվել. վիճակն անորոշ է: Երեկ մենք երկար ժամանակ փորձեցինք Ծառուկյանի մոսկովյան այցի մասին տեղեկություններ ստանալ նրա խոսնակից, բայց Խաչիկ Գալստյանը շարունակում էր չպատասխանել հեռախոսազանգերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ