«Ռոմա»-ի կիսապաշտպան Ժերվինյուն հայտարարել է, որ ինքը միշտ բարդ հարաբերություններ է ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ: Հիշեցնենք, որ իտալական ակումբ Ժերվինյուն տեղափոխվել է հենց Վենգերի գլխավորած ակումբից:
«Վենգերը երբեք ինձ չէր վստահում: «Ռոմա»-ի մարզիչ Ռուդի Գարսիան ֆուտբոլիստներին երբեք չի բաժանում հիմնականների և պահեստայինների: Մանուկ հասակում ես երազում էի «Արսենալ»-ում խաղալ, սիրում էի այդ ակումբը: Հիմա ես ատում եմ այն բանի համար, թե ինչպես է ինձ վերաբերվել Վենգերը: Բայց ես զղջում եմ, որ լքել եմ այն՝ առանց ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ», – նշել է նա: