Grammy-ի մրցանակակիր Էնրիկե Իգլեսիասը շաբաթ օրը Մոսկվայում կներկայացնի իր նոր Sex and Love ալբոմը: Երգչի միակ համերգը տեղի կունենա «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում:
Սկավառակը դարձել է Իգլեսիասի երկրորդ երկլեզու և 10-րդ ստուդիական ալբոմը: Էնրիկեի խոսքով՝ Sex and Love-ն իր ամենաբազմազան ալբոմն է, քանի որ պարունակում է տարբեր երաժշտական ուղղությունների կոմպոզիցիաներ՝ ռոմանտիկ բալադներից մինչև էլեկտրահաուս:
«Սկավառակի անվանումը հասարակ է և լակոնիկ, ցույց է տալիս այն, ինչը պատված է գաղտնիքի շղարշով, սակայն մնում է բոլորի մտքին», – համարում է երգիչը:
Սկավառակի ձայնագրությանը մասնակցել են Քայլի Մինուոգը, Flo Rida-ն, Pitbull-ը և այլ երաժիշտներ: