Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում 8 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ Յուրի Վովկի (Ուկրաինա) ու Կիրիլ Գեորգիեւի (Բուլղարիա) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը:
8-րդ տուրում հանդիպել էին հենց Գաբուզյանը եւ Վովկը: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները: