Փեսաս ու աղջիկս են իրար ծեծել, բա հո ե՞ս չեմ ծեծել. Ջրվեժի գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ինքը ծեծի է ենթարկել փեսային՝ 38-ամյա Կարենին: Armlur.am-ի հետ զրույցում գյուղապետը վստահեցրեց, թե այս լուրերն իր փեսայի կողմից փաստերի աղավաղման հետևանքն են:

«Դուք կարծում եք՝ Ջրվեժի գյուղապետը կարո՞ղ էր իրեն նման բան թույլ տալ: Ինչպե՞ս կարող էիք նման բան մտածել: Ես ընդամենը ներկա եմ եղել միջադեպին, այդքան բան»,- շարունակեց Ռոբերտ Պետրոսյանը և մեր հարցին՝ ինչ միջադեպի մասին է խոսքը, գյուղապետը պարզաբանեց. «Աղջիկս ու տղաս կռվում էին, վիճաբանում, ու ես այնտեղ եմ եղել»:

Նկատենք, որ նրա փեսայի համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և այս առիթով Ռոբերտ Պետրոսյանը հայտնեց, որ իր դստեր համար ևս փորձաքննություն է նշանակվել: Հարցին՝ դուստրն ու փեսա՞ն են ծեծել իրար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բա հո ե՞ս չեմ ծեծել: Նրանք են իրար ծեծել, ես ընդամենը ներկա եմ գտնվել այդ պահին»:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ «Փաստինֆո» լրատվականը տեղեկացրել էր, որ Վիճաբանության ժամանակ 38-ամյա Կարենը ծեծել է կնոջը, աներն էլ՝ փեսային:




Լրահոս