Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Աշոտ Գնդոյանը վերջերս «Հոնդա» տեսակի բավականին թանկարժեք մեքենա է գնել: Փորձեցինք նրանից պարզել՝ արդյոք այդ մեքենան «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կրճատված աշխատակիցների աշխատավարձերով է գնել: «Ես չեմ գնել, հիմնարկն է գնել,-պարզաբանեց մեր զրուցակիցը,-դա պայմանավորված է եղել, նախահաշվով 17 մլն է պլանավորված եղել: Բերվել է դրա ուղիղ կեսի չափով: Ժողովրդական ասացվածքն ասում է, որ կեղտի մեջ մազ ման մի՛ արի: Ես տնտեսումը հաշվել եմ, որ «Ջիփ»-ն ամսական 300 լիտր բենզին է տնտեսում: ՊՈԱԿ-ում գնումների բաժին կա, էնտեղից էլ հարցումնե՛ր արա, ինձանից ինչի՞ ես հարցնում»: Հարցին, թե ինչ է անելու «Ջիփ»-ը, պարոն Գնդոյանը պատասխանեց. «Կառավարությունը եթե ուզենա՝ հետ տամ, իմ բալանսից կհանեմ, աչքիս վրա»: Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է ճգնաժամի այս պայմաններում Գնդոյանի մոտ «Ջիփ» գնելու անհրաժեշտություն առաջացել:
ՃԳՆԱԺԱՄԻ «ՋԻՓ»-Ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ