Օրերս տեղի ունեցած վթարից տուժած վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին՝ ժամը 08.00-ին ահազանգ էր ստացվել ՀՀ ԱԻ, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այսօր՝ հունվարի 5-ին, Armlur.am-ը տեղեկացավ, որ տուժածը հիվանդանոցում մահացել է: Նա 16-րդ թաղամասի բնակիչ է:

Հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքում բախվել էին «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ (վարորդ` Ա. Զ.՝ ծնված 1975 թ.) և «Մերսեդես» մակնիշի 34 ԼM 928 պ/հ ավտոմեքենաները (վարորդ՝ Հ. Թ.), ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հ. Թ.-ն ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ և արգելափակվել ավտոմեքենայում: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս էին բերել Հ. Թ.-ին և տեղափոխել «Արմենիա» ՀԲԿ:




Լրահոս