Օրեր շարունակ լրատվական կայքերում ակտիվորեն քննարկվում է մոդել Զառա Մինասյանը: Կայքերում տեղեկություններ էին տարածվել, թե նա աշխատում է կառավարությունում և այդ աշխատանքը ստացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մտերմիկ հարաբերությունների շնորհիվ:
Այսօր այս լուրերին անդրադարձել էր Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը և հայտարարել, որ այդպիսի անուն-ազգանունով մարդ կառավարությունում չի աշխատում: Իր ֆեյսբուքյան էջում այս ամենին արձագանքել է հենց Զառա Մինասյանը:
«Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը:
Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից: Հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում»:
Նշենք, որ pressident.am կայքն այսօր ծավալուն հարցազրույց էր հրապարակել մոդելի հետ, որտեղ վերջինս հաստատում էր, որ աշխատում է կառավարությունում: