Ճապոնիայի «Մակդոնալդս» ռեստորանում այցելուներից մեկը կարտոֆիլի ֆրիի մեջ հայտնաբերել է մարդու ատամ, հաղորդում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել Օսակայում:
Ցանցի ներկայացուցիչները ներողություն են խնդրել կատարվածի համար` հավելելով, որ նման դեպքի կրկնման հավանականությունը շատ փոքր է:
Նշենք, որ սա միակ նման դեպքը չէ: Ճապոնիայի այլ քաղաքներում գործող «Մակդոնալդս»-ներում կերակուրի մեջ հայտնաբերվել են պլաստամսե կտորներ: