ԶԻՆՎՈՐԻՆ ՔԱՇՔՇԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 30-ին ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: 36-ամյա Վահան Գեւորգյանը ժամը 17:00-ի սահմաններում գնացել է Բերքաշատ գյուղում գտնվող զորամասի անցագրային կետ եւ հանկարծակի սկսել է վիճաբանել մի զինծառայողի հետ: Գեւորգյանն անգամ քաշքշուկ է սկսել, ինչի պատճառով դարպասի փեղկը հարվածել է զինվորի դեմքին եւ վնասվածք պատճառել նրան: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը եւ նշեցին, որ հանգամանքները դեռեւս պարզվում են:




Լրահոս