Այսօր առավոտից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող ,Քինգ դե լյուքսե ընկերության վարորդները անժամկետ գործադուլ են սկսելու, որն, ըստ էության, ուղղված է Ծառուկյանի դեմ:
Գործադուլը տեղի է ունենալու Աբովյան և Չարենցավան քաղաքներում: Պալաչին պատկանող երթուղայինների գծերին զուգահեռ Ծառուկյանի բացած բարեգործական երթուղիների պատճառով`,Քինգ դե լյուքսըե սնանկացման եզրին է, վարորդները զայրացած են, քանի որ, փաստորեն, անվճար են աշխատում: Նրանք սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել` փակել Աբովյանի և Չարենցավանի ճանապարհները կամ գնալ ՀՀ-ում գործող այլ երկրների դեսպանատներ և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: ,Քինգ դե լյուքսիե տնօրենը երեկ ,Հժե-ին տված հարցազրույցում պնդել է, որ Ծառուկյանի երթուղիներն անօրինական են գործում: