Ժողովուրդ. Վարչապետը թաքցնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ,Գազպրոմե ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կտրուկ բարձրացնել գազի սակագինը. եթե ներկայում ՀՀ սահմանի մոտ գազը վաճառվում է 1000 խորանարդ մետրը 180 դոլարով ,Գազպրոմե-ը նախատեսում է հոկտեմբերին գինը դարձնել 280, հունվարից`320 դոլար: Գազի սակագնի նման փոփոխությունը, սակայն, հայտնի էր դեռ վաղուց, և այս գործողություններն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի: Ավելին, վերջին ամիսներին ռուսական կողմը մեկ անգամ արդեն բարձրացրել է գազի սակագինը`այն 180-ի փոխարեն դարձնելով 230 դոլար: Սակայն այդ փաստը գերադասել են գաղտնի պահել, և ,Հայռուսգազարդե-ի գերշահույթների և մանր դոտացիաների հաշվին ՀՀ իշխանությունները խնդիրը քողարկել են: Դեռ ավելին, կառավարության ծրագրում որևէ բառ չկա գազի սակագնի սպասվելիք փոփոխությունների մասին, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը թաքցնում էր նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի հավանականությունը` կարծելով թե այդ դեպքում ճգնաժամը մեզ չի սպառնա: Հենց այսպիսի տրամադրությամբ էլ ՀՀ վարչապետն օրերս արձակուրդ է մեկնել` հընթացս Եվրոպայում մասնակցելով ընկերոջ երեխայի հարսանիքին:




Լրահոս