Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմի հետ մեկնել է Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող Արազ Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմի հետ մեկնել է Թուրքիա:

«Սպարտակ»-ը հունվարի 21-ից փետրվարի 1-ը հավաք է անցկացնելու իսպանական Մարբելիայում, սակայն Օզբիլիսի հետ մարզվող ֆիզիոթերապևտ Խավյեր Սալսեսը երկրորդ թիմի հետ մեկնել է Թուրքիա՝ Արասին տանելով իր հետ:

«Սպարտակ»-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերականգնումը նորմալ է ընթանում:

 




Լրահոս