Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի նախագահների հանդիպումը:

Ինչպես հայտնում է  Georgianpress-ը, այս մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գեորգի Աբաշիշվիլին: Նա նշել է, որ երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը ամենամյա կլինի ու պետք է նպաստի Վրաստանի աշխարհաքաղաքական դերակատարության ամրապնդմանը:

Հաջորդ տարում գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքիայում: Առաջին նման հանդիպումը կայացել էր անցած տարի Թբիլիսիում:




Լրահոս