ՄԱՐՔՍԻՍՏՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am լրատվական կայքի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրն է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Արդյո՞ք արժե 2 մլն ծախսել այդ  քոսոտ մանդատի վրա, երբ ճակատամարտի պետք է դուրս գայի 131 ավազակապետերի հետ պառլամենտում, իսկ դա կարող եմ ձրի աուդիտորիայից տալ: Բայց կապիտալը քիչ էր, պետք է դեռ նախագահի թրի տակով անցնել: Ես եղել եմ եւ մնացել եմ առաքինի, ես չանցա Մելիքի թրի տակով»,-նշեց պարոն Հակոբյանը:
-Որքանո՞վ եք հավանական համարում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ ընդհանուր դաշտում համագործակցությունը:
-Ինչքան էլ ՀԱԿ-ը հույսեր փայփայի, ԲՀԿ-ն, ինչպես կասեր Սերո Խանզադյանն իր «Մխիթար սպարապետ»-ում, «ՀՈՒՍՈ ԱՍՏՂԸ» չի եղել ու չդարձավ, եղավ եւ մնաց իշխող կուսակցության սպասարկող քաղաքական ուժ եւ ոչինչ ավելին: Այդ ընդդիմադիր կեցվածքը կեղծ, իմիտացիոն բնույթ է կրում, քանի որ ԲՀԿ-ի համար առաջինը կապիտալի շահերն են, նոր ազգային շահերը:
-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դուք առաջադրվեցիք մեծամասնական ընտրակարգով, միայնակ իրականացրիք Ձեր քարոզարշավը: Հայտարարել էիք, որ ընտրության գնում եք դատարկ գրպանով, բայց լիքը գլխով: Բայց Ձեզ ձայն չտվեցին, ի՞նչն է պատճառը:
-Ա՛յ, ա՛յ, ես Ձեր հարցից հասկացա՝ Դուք ուզում եք խայթել: Հիտլերն ասում էր. «Не важен метод, важен результат, убивайте, убивайте, убивайте»: Ոչ թե ինձ վստահության քվե ժողովուրդը չտվեց, այլ մենք գործ ունենք այսպես կոչված հասարակության անառակացման, շնացման, բարոյական խորը անկման հետ: Ես կարող էի գնել այդ մանդատը, իմ հեղինակությունն այնքան հերիքում է, որ ես կարող էի դրսի եւ ներսի օլիգարխներից հավաքել այդ 2 մլն-ն, բայց արդյոք արժե 2 մլն ծախսել այդ քոսոտ մանդատի վրա, երբ  ճակատամարտի պետք է դուրս  գայի 131 ավազակապետերի հետ պառլամենտում, իսկ դա կարող եմ ձրի աուդիտորիայից տալ: Բայց կապիտալը քիչ էր, պետք է դեռ նախագահի թրի տակով անցնել: Ես եղել եմ եւ մնացել եմ առաքինի, ես չանցա Մելիքի թրի տակով:
-Իսկ ի՞նչ հույսով եք գնում նախագահական ընտրություններին:
-Ապրե՛ս, շատ ճիշտ է: Ես առաջին մարդն եմ մեր քաղաքական մշակույթում, որ զբաղվում է քաղաքական գաղափարական լուսավորչական մշակույթով: Այսինքն՝ նպատակը ոչ թե առաջին հերթին պաշտոնական դիրքն է, այլ գաղափարական վարդապետի դերում քաղաքական գաղափարական լուսավորչության առաքյալի դերը ստանձնելը, սա լուրջ հարց է: Այսինքն՝ ես չեմ անցնում նախագահի թրի տակով, այլ հուշում եմ նրան, որ գամ քեզ օգնական, նոր ասեմ՝ ինչ անել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել armlur.am լրատվական կայքում:




Լրահոս