«Պայքար մինչև արյան վերջին կաթիլը». Բաքուն հոխորտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն լսել ու որոշել է հոխորտանքով արձագանքել Սերժ Սարգսյանի՝ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ արված հայտարարությանը:

Փաստորեն, ՀՀ զորքերի գլխավոր հրամանատարի նախազգուշացումն ադրբեջանցիների համար այնքան ազդեցիկ է եղել, որ վերջիններս որոշել են սեփական վախը թաքցնելու համար չլռել ու թուրքին հատուկ բոցաշունչ ելույթով ու սպառնալիքով  պատասխանել Սերժ Սարգսյանին:

Հարց է ծագում, թե վերջիններիս հայտարարությունն ում է ուղղված, չէ՞ որ ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատարությունն ադրբեջանական բանակի մարտունակությունը ստուգում է գրեթե ամեն օր՝ կանխելով ու բազմաթիվ զոհերով հետ շպրտելով վերջիններիս տասնյակ դիվերսիոն փորձերը: Փաստորեն, Ադրբեջանի ՊՆ-ն, սույն հայտարարությունը տարածելով, ավելի շատ փորձում է ինքնախաբեությամբ զբաղվել, կամ էլ այնքան է հանրության համար ստահոդ հայտարարություններով հանդես եկել, որ արդեն ինքն է սկսել հավատալ սեփական ստին:

Եվ այսպես, Ադրբեջանի ՊՆ-ն, ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության, իրականությունից կտրված հոխորտում է, որ շարունակելու է անդադար մեծացնել իր «ռազմական հնարավորություններն ու մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար»:

Ավելի քան 20-ամյա պայքար՝ զրոյական արդյունքով…




Լրահոս