ՎՆԱՍԱԿԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների հավաստմամբ՝ հուլիսի 13-ին մի խումբ բնապահպաններ կհավաքվեն Հայաստանի պետական ագրարային համալսարանում, որտեղ կքննարկեն վերջին շրջանում սնկի պես աճող ՀԷԿ-երի անօրինական կառուցման հետեւանքով առաջացած հիմնախնդիրները:
Հարցին, թե արդյոք ՀՀ գետերի ջրային ռեսուրսները բավարար են դրանց վրա ՀԷԿ կառուցելու համար, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը պատասխանեց. «Ցանկացած ՀԷԿ՝ մեծ թե փոքր, պետք է ծախսի տվյալ գետի ջրային ռեսուրսի շուրջ 30%-ը, իսկ մեր հանրապետությունում կան քիչ թվով ջրառատ գետեր: Հանրապետությունում ՀԷԿ-երի կառուցումը պիտի վերանայվի: Մենք՝ բնապահպաններս, ավելի շատ հակված ենք արեւային էներգիայի կուտակմանը»:
Մասնագետները կարծում են, որ ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ է կատարել բնապահպանական լուրջ փորձագիտություն: Այնինչ ՀՀ կառավարությունն այս հանգամանքն անտեսում է:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս