Պաշտոնանկ է արվել ՎՊ խորհրդի անդամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի. հունվարի 29-ին ստորագրած հրամանագրով, վաղաժամկետ դադարեցվել են Վերհսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանի լիազորությունները:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ լիազորությունները:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 2-ից», – նշված է որոշման մեջ:




Լրահոս