ԱՓԻՈՆԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի մասին գրել էինք մեր երեկվա համարում: Ըստ այդմ՝ հուլիսի 17-ին՝ ժամը 06:45-ին, օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երեւան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղեւոր կա, եւ ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում: Մեկնած օպերատիվ խումբն օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից  բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ալի Ս.-ին: Անձնական զննությամբ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ եղել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս