Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում ՀՀ նախկին վարչապետ, ներկայում` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի հետ գտնվում է Սպիտակ տանը:
Բարաք Օբաման և առաջին տիկինը Տիգրան Սարգսյանին հրավիրել են Սպիտակ Տուն, ընդ որում՝ հրավեր է ստացել ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլև՝ նրա ընտանիքի անդամները: Պետք է նշել, որ Սպիտակ Տանը պետական մակարդակի ոչ մի լուրջ միջոցառում չի անցնում առանց Տիգրան Սարգսյանի մասնակցության:
ԱՄՆ-ում տարբեր երկրների դեսպանները որոշակի փակ ակումբի անդամ են և այդ ակումբում դեսպանների հեղինակությունը հիմնականում պայմանավորված է իրենց երկրների հզորությամբ: Տիգրան Սարգսյանը, թեև լինելով փոքր Հայաստանի դեսպան, կարողացել է ակումբի ներսում դառնալ ամենաազդեցիկ անդամներից մեկը։