ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ադրբեջանցիները սադրանք են պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա։
Նա նշում է, թե սկսած փետրվարի 4-ից` ժամը 22։40-ից Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով։ ՊՆ խոսնակն այն համարում է ադրբեջանցիների հերթական սադրանքը: