ՌԴ Մերձմոսկովյան շրջանում երկու աղջիկների սպանության մեջ կասկածվող Վադիմ Գրիգորյանը խոստովանական ցուցմունք է տվել: Ոստիկանները երկու աղջիկների մարմինները հայտնաբերել էին հուլիսի 13-ին անտառում:
Նշվում է, որ նախորդ օրը երեկոյան աղջիկները պետք է վերադառնային Մոսկվա: Նախնական տվյալների համաձայն` ընկերուհիները ուշացել էին գնացքից եւ ստիպված են եղել սպասել մեքենայի, որը նրանց կհասցներ Մոսկվա:
Սակայն հուլիսի 13-ին նրանց գտել են անտառում` խեղդամահ արված: