Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկից հուլիսի 29-ին՝ ժամը 21.00-ին, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1965 թ. ծնված, նախկինում դատված Խաչիկ Ղ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է 0,7 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում Է հետաքննություն: