Ժողովուրդ. Գազով լցված փուչիկների պայթյունի եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական վերջին համերգի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի եզրակացությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն տվել է։ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը ,Ժողովուրդե–ին տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը հրդեհի ակտն ուղարկել է դատախազություն, որտեղից էլ՝ ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով վարչության պետ Արսեն Այվազյանն ասաց. ,Մենք ստացել ենք եզրակացությունը, համաձայն որի՝ փուչիկները լիցքավորված են եղել մեթան սեղմված գազով իսկ պայթյունի պատճառը եղել է բաց կրակը, ընդհանրապես մեթան գազը վտանգավոր է, և երբ այն խառնվում է օդի հետ, առաջանում է պայթյունավտանգ խառնուրդ։ Այդ խառնուրդը բաց կրակի նկատմամբ շատ զգայուն է, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել պայթյունըե։ Իսկ թե ում հրահանգով է մեթան լցվել փուչիկների մեջ, ոստիկանությունն առայժմ չի հրապարակում։
 




Լրահոս