Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն հայտարարել է, որ Բրենդոն Հելսին պարտվելուց հետո նա հավաքել է իր ուժերը և բարելավել բոլոր ցուցանիշները:
Նա շարունակում է պատրաստվել Մելվին Մանխուֆի հետ մենամարտին, հայտնում է «Bellator»-ը:
«Ես ամբողջովին պատրաստ եմ մենամարտին, Բրենդեն Հելսի հետ մենամարտի ժամանակ ինձ «սպանեցին», հիմա ես ուրիշ եմ: Դարձել եմ ավելի լավը` բոլոր ցուցանիշներով: Եվ ամենակարևորը` ես շատ «քաղցած» եմ և ցանկանում եմ վերադարձնել իմ չեմպիոնական գոտին», – հայտարարել է Շլեմենկոն: