ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ կուսակցության ղեկավարը պատրաստվում է նախագահական ընտրությունների: Իսկ ես իմ բնավորությամբ չէի կարող գնալ ընտրությունների, քանի որ եթե այնտեղ ինչ-որ բաներ նկատեի, պիտի բարձրաձայնեի, ասեի, պայքարեի իմ ձեւով»:

Հակոբ Հակոբյան mardika.am

Ճիշտ է, Ճոյտն Էջմիածնի քաղաքապետ դառնալու հարցում ՀՀԿ-ից այդպես էլ «դաբրո» չստացավ, բայց կանխավ իր հավատարմությունն է հայտնում նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Սերժ Սարգսյանին: Ու ստացվում է, որ Էջմիածնի տարածաշրջանի բոլոր ընտրություններին ներկայացող Հ. Հակոբյանը չի առաջադրվել միմիայն ընտրակեղծիքներից խուսափելու նպատակով: Նա խոստովանում է, որ լռելն էլ իրեն բնորոշ չէ՝ միաժամանակ լավ հասկանալով, որ խոսելու դեպքում ինքը մեկ անգամ եւս կբացահայտեր ընտրակեղծարարության մեթոդները՝ պարզ դարձնելով, որ շատ չանցած՝ ՀՀԿ առաջնորդն էլ է նույն եղանակով նախագահ դառնալու:




Լրահոս