Մինսկի բանակցություններն ավարտված են. զինադադարը՝ փետրվարի 14-ից (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկում ավարտվեցին Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունները: Դրանց ընթացքում մշակված փաստաթուղթը ենթադրում է զինադադար փետրվարի 14-ից, ծանր սպառազինության հետքաշում, ինչպես նաև՝ անվտանգության գոտու ստեղծում:

Ավելի վաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի «նորմանդյան քառյակի» առաջնորդների կողմից բանակցությունների արդյունքում, համաձայնեցված է 80%-ով:

Ինչպես արդեն փոխանցել էինք` «նորմանդյան քառյակի» առաջնորդները Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ մոտ 14 ժամ բանակցություններ են վարել: Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները հանդիպումը սկսել են նախօրեին՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ նեղ կազմով: Երկու ժամ անց նրանք դուրս են եկել նկարվելու, իսկ այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Եվս որոշ ժամանակ անց պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են նեղ շրջանակով:




Լրահոս