«Ժողովուրդը խնդրում է, աղաչում է, պաղատում է, համոզում է, որ դնեմ»:
Այսքանից հետո Ճոյտն Աստծո դեմ մեղք գործած կլինի, եթե հայոց հոգեւոր մայրաքաղաքի բնակիչներին անտեսի: Բայց նշենք, որ ճիշտ մեկ շաբաթ առաջ նույն Հակոբյանը հստակ որոշել էր՝ այս անգամ պետք է հրաժարվի ընտրապայքարին իր մշտական օլիմպիական մասնակցությունն ապահովելուց, քանի որ ի զորու չէ ընտրակեղծիքների դեմ պայքարել: Ինչ-որ բան կարծեք թե փոխվել է ու ոչ թե հասարակական տրամադրություններում, այլ Ճոյտի ծրագրերում: Այլապես ժողովուրդը չէր կարող հենց այնպես ու միանգամից խնդրել եւ հուզական բոլոր հնարավոր դրսեւորումներով իր «մինուճարից» պահանջել առաջադրվել որպես Էջմիածնի քաղաքապետի թեկնածու: