Հայաստանում ուժեղ երկրաշարժեր չեն սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում և այդպիսի վտանգ առաջիկայում չի սպասվում:
“Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը”,- այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ երկրաշարժ էր գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում, Հայաստանի սահմանին մոտ, Թավրիզից 64 կմ արևելք, Ահարից 26 կմ հարավ։  Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներումև 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքումև 3-4 բալ: Ժամը 16.54-ին և 17.19-ին տեղի է ունեցել համապատասխանաբար 5.9 և 5.5 մագնիտուդով հետցնցումներ:
lurer .com




Լրահոս