«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: «Ժողովուրդ»-ը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը` Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով: Երեկ ստացել ենք ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել: «Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»,- նշված է «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում: Այստեղից հարց է ծագում, թե Գեւորգ Կոստանյանը ո՞ւմ է ուղարկել իր գրությունը: Իսկ կարո՞ղ է փոստատարն այն ոտքով է Երեւանից Մոսկվա տանելու»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: